Բուշն ընդունե՞լ է իր սխալները
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշն կրտսերն ասել է, որ ինքը մտահոգված է Իրաքի պատերազմի համար։
Այս, ինչպես նաև այլ հայտնություններ ընթերցողին հասանելի կլինեն ԱՄՆ նախկին նախագահի ինքնակենսագրական «Որոշիչ պահեր» գրքում (Decision points), որը հաջորդ շաբաթ կհայտնվի ազատ վաճառքում, հայտնում է BBC–ն։
Գրքում հիմնական տեղ կգտնեն նախկին նախագահի մասնավոր ու հանրային կյանքի 14 շրջադարձային պահերը։ Նա նկարագրում է, թե ինչպես է արձագանքել Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի բացակայությանը՝ նշելով, որ «վրդովված ու ցնցված էր», ինչպես նաև, որ մինչ այժմ այդ առնչությամբ «հիվանդագին զգացում» ունի։
Բուշն ընդունում է նաև իր կատարած այլ սխալներ՝ հիշատակելով «Կատրինա» փոթորկի հետևանքների վերացման մասին ոչ ժողովրդական որոշումները, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ժամանակ նախագահի պաշտոնը լքելը։
Ինչպես մի անգամ ասել էր ԱՄՆ-ի՝ ամենաքիչ ժողովրդականություն վայելող նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, «ինչպիսին էլ լինի իմ նախագահության գնահատականը, ես հանգիստ եմ, որ դրա մասին չեմ իմանա»։










