ԱՄՆ-ում հայկական եկեղեցին վաճառում են ռեստորան կառուցելու նպատակով
ԱՄՆ Հևենվիլ քաղաքի հայերը ցանկանում են վաճառել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին։ Այս մասին հայտնում է «Associated Press» գործակալությունը՝ նշելով, որ հուշարձանների պահպանության քաղաքային հանձնաժողովը ցանկանում է պահպանել եկեղեցին։
Եկեղեցին ունի 163 տարվա պատմություն, և լուրեր կան, որ այն գնել ցանկացող ընկերությունը նախատեսում է եկեղեցու վայրում զվարճանքի օբյեկտ կառուցել։
«Եկեղեցու տեղում ռեստորան կառուցելը չափազանց մեծ անհեթեթություն է: Հանձնաժողովը գտնում է, որ եկեղեցին քանդելը կփոխի քաղաքի դեմքը»,- ասել է քաղաքի հուշարձանների պահպանության հանձնաժողովի անդամ Քրիստիան Միլերը։










