Կամերային երգչախմբի հյուրախաղերը Թբիլիսիում և Ախալցխայում շարունակվում են
Հայ-վրացական մշակութային համագործակցության շրջանակներում, նաև Վրասանում հայ մշակույթի սեզոնների ծրագրով Թբիլիսիում և Ախալցխայում համերգներով շարունակում է հանդես գալ Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղ. ղեկ. Ռ. Մլքեյան):
Այսօր Ախալցխայի թատրոնի շենքում կամերային երգչախումբը կներկայացնի հայ հոգևոր, դասական և ժողովրդական երգի նմուշներ:
Համերգներ են տեղի ունեցել նաև Թբիլիսիի կոնսերվատորիայի մեծ դահլիճում և Սբ. Գևորգ եկեղեցում։










