Հոլիվուդյան դերասանները հասան իրենց նպատակին. աշխատավարձերը կբարձրացվեն
Հոլիվուդյան դերասաններն ու սցենարիստները հասել են իրենց նպատակին. նրանց աշխատավարձերը 2011–ի հուլիսից 6%–ով կբարձրացվեն։ Այս մասին հայտնում է Los Angeles Times–ը։
Ամերիկյան հեռուստատեսության և ռադիոյի դերասանների դաշնությունը, ինչպես նաև սցենարիստների գիլդիան, որի անդամ է մոտ 200 հազար մարդ, Գեղարվեստական ու հեռուստատեսային ֆիլմերի պրոդյուսերների ասոցիացիայի հետ 2 ամիս բանակցելուց հետո համաձայնության են եկել նոր եռամյա պայմանագրի շուրջ։
Հոլիվուդի աշխատողների գլխավոր ֆինանսական հաջողությունը կարելի է համարել կինոստուդիաների՝ առողջապահության և թոշակների համար սոցիալական հիմնադրամներ կատարվող հատկացումների զգալի ավելացումը։
Հիշեցնենք, որ վերջին 20 տարիներին ԱՄՆ սցենարիստների և դերասանների գիլդիայի ամենախոշոր՝ 100-օրյա գործադուլը տեղի է ունեցել 2007–2008թթ., ինչը ստուդիաներին պատճառել էր միլիոնների վնաս։










