Բիգ Բենը փակ է զբոսաշրջիկների համար

21:50 • 09.11.10

Լոնդոնում արտասահմանցի զբոսաշրջիկներն այլևս չեն կարողանա բարձրանալ Բիգ Բենի հայտնի աշտարակը բրիտանական անվտանգության ծառայության կասկածների պատճառով։

Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հատուկ ծառայությունները լուրջ պատճառներ ունեն ենթադրելու, որ ահաբեկիչները հնարավոր է նախապատրաստեն լայնածավալ ահաբեկություն հենց տեղի «սրբավայրում»։

Ոստիկանության համաձայն՝ ահաբեկիչները կարող են հարձակում գործել զբոսաշրջիկների վրա և պայթեցնել Լոնդոնի հանրահայտ տեսարժան վայրը։