Երևանցիներին ներկայացվեցին Դավիթ Մինասյանի իտալական քանդակները
Համազգային պետական թատրոնի ճեմասրահում երեկ երեկոյան բացվեց հայտնի քանդակագործ Դավիթ Մինասյանի աշխատանքների ցուցահանդեսը։ «Իտալական կադրեր» ցուցահանդեսը սկիզբ դրեց իտալական ժամանակակից ֆիլմերի շաբաթվա բացմանը։
Մինասյանն իր քանդակներում պատկերել է հայտնի իտալացիների՝ Մոդիլյանիին, Պավարոտիին, Չելենտանոյին։
Բացի այդ, հետաքրքիր և «ախորժալի» աշխատանք է իտալական հանրահայտ սպագետին։
Երեկ մեկնարկած իտալական ֆիլմերի շաբաթը կտևի մինչև նոյեմբերի 13–ը։ Այս ընթացքում կցուցադրվեն 6 ֆիլմեր, որոնք նախ կմեկնաբանվեն փորձագետի կողմից, հետո անգլերեն ենթագրերով կցուցադրվեն Համազգայինում։
Ընտրված ֆիլմերը ներկայացնում են իտալական ժամանակակից հասարակությունը, նրա խնդիրները։










