Ֆանատները Լեդի Գագային սպառնում են տանել այն աշխարհ

19:39 • 10.11.10

Լեդի Գագան դիմել է իրավապահ մարմինների օգնությանը։ Այս մասին հայտնում է 7d.org.ua–ն։

Երգչուհին հայտարարել է, որ ուժեղացրել է իր պահակախումբը, որ ցանկանում է ապրել հանգիստ և դատարանին խնդրել է իրեն պաշտպանել մի խումբ ֆանատներից։

Նա վստահեցրել է, որ աղջիկները, որոնք իր ֆանակումբի անդամներ են, իրեն պարբերաբար նամակներ են գրում՝ խոսելով ինքնասպանության մասին, և ցանկություն հայտնելով այն աշխարհ տանել նաև երգչուհուն։

Երգչուհին նաև հայտնել է, որ ֆանատներն իրեն կրնկակոխ հետևում են, ուստի դատարանում երգչուհին պահանջել է, որ այդ վերջիններս իրեն 500 մետրից ավելի չմոտենան։