Ռոբերտ դե Նիրոյին կշնորհվի Ոսկե գլոբուս
Հոլիվուդի դերասան Ռոբերտ դե Նիրոյին «Ոսկե գլոբուս» կշնորհվի կինոյում ներդրած նշանակալի ավանդի համար։ Այս մասին հայտնում է Корреспондент.net–ը։
Սեսիլ դե Միլլի մրցանակը դե Նիրոյին կշնորհվի «Ոսկե գլոբուսի» 68–րդ մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2011 թ. հունվարի 16–ին Բևերլի Հիլսում։
67-ամյա դե Նիրոն նկարահանվել է ավելի քան 70 ֆիլմում։ Առաջին «Օսկար» մրցանակին նա արժանացել է 1975 թ. Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի հայտնի «Կնքահայրը» ֆիլմում երկրորդ պլանի դերի համար, իսկ 2–րդ «Օսկարին»՝ «Լավագույն դերասան» անվանակարգում արժանացել է Մարտին Սկորսեզեի «Կատաղած ցուլը» ֆիլմում բռնցկամարտիկ Ջեյք Լա Մոտայի կերպարը կերտելու համար, իսկ առաջին «Ոսկե գլոբուսը» դե Նիրոյին շնորհվել է «Լավագույն դերասան» անվանակարգում։
Եվս մեկ «Ոսկե գլոբուս» ստանալու համար դե Նիրոն առաջադրվել է 7 անգամ։










