Կինոն որպես հակահայկական քարոզչություն. Երևանում կցուցադրվեն թուրքական և ադրբեջանական քարոզչական ֆիլմեր

20:15 • 11.11.10

Նոյեմբերի 12, ժամը 15:00-ին «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ «Թեքեյան» կենտրոնում կկայանա թուրքական և ադրբեջանական քարոզչական կինոնկարների դիտում։

Դիտումների նպատակն է հայ հանդիսատեսին տեղեկացնել Ադրբեջանում և Թուրքիայում կինոյի՝ որպես հակահայկական քարոզչության գործիք օգտագործման օրինակներին։

Կցուցադրվի Թուրքիայի զբոսաշրջության և մշակույթի նախարարության պատվերով նկարահանված պատմական ժանրի «Հարյուր քսան» գեղարվեստական ֆիլմը, ինչպես նաև մի շարք ադրբեջանական արտադրության նյութեր՝ կարճամետրաժ կինոնկար, մուլտֆիլմ, այլ տեսանյութեր։ Միջոցառման ընթացքում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ Ադրբեջանում և Թուրքիայում վարվող հակահայկական քարոզչության մասին։