Պոմպեյում շինության փլուզման պատճառով պահանջում են իտալացի նախարարի հրաժարականը
Իտալիայի մշակույթի նախարարին կոչ են անում հրաժարական տալ անտիկ Պոմպեյ քաղաք–թանգարանի շինություններից մեկի փլուզման պատճառով։ Այս մասին հայտնում են իտալական ԶԼՄ-ները։
Իտալիայի մշակույթի նախարար Սանդրո Բոնդիի հրաժարականն են պահանջել 2 ընդդիմադիր՝ ձախակողմյան Ժողովրդավարական և Արժեքների կուսակցությունների խմբակցությունները։
Հայտարարության մեջ ասվում է, որ Պոմպեյում շինությունների փլուզման կադրերը տարածվել են ամբողջ աշխարհով մեկ, և որ կատարվածի համար պատասխանատվություն է կրում մշակույթի նախարարը։










