Երևանում ցուցադրվեցին թուրքական և ադրբեջանական քարոզչական ֆիլմեր (տեսանյութ)
Այսօր Թեքեյան մշակութային կենտրոնում ներկայացվեցին թուրքական և ադրբեջանական քարոզչական ֆիլմեր:
Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգ» մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր անդամ Կարեն Վրթանեսյանը` կինոդիտումների նպատակն է ներկայացնել հայի կերպարը թուրքական և ադրբեջանական ֆիլմերում:
«Հայը թուրքական և ադրբեջանական ֆիլմերում հանդես է գալիս որպես արյունարբու, փրչոտ, փչացած ատամներով գազան», - պարզաբանեց նա:
Միաժամանակ նա նշեց, որ այդպիսի դրսևորումները ոչինչ, բացի ծիծաղից, չեն առաջացնում: «Սակայն թուրք և ադրբեջանական երիտասարդությունը դաստիարակվում է այդ կերպարների հիման վրա», - հավելեց նա:
Այսպես, թուրքական «Հարյուր քսան» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է պետպատվերով:
Կազմակերպիչները ցուցադրեցին նաև երկու ադրբեջանական կարճամետրաժ ֆիլմ, նաև մեկ մուլտֆիլմ:
Վրթանեսյանը հավելեց, որ նմանատիպ ֆիլմերը բազմաթիվ են:
«Եթե մենք հետաքրքրություն տեսնենք, ապա այս միջոցառումը շարունակական կլինի»,- ասաց նա:










