Էլթոն Ջոնը սկանդալի կենտրոնում
Էլթոն Ջոնը հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Ինչպես հայտնում է «Эхо Москвы» ռադիոկայանը, Եվրահանձնաժողովը կստուգի հատուկ հիմնադրամից նրա համերգի ֆինանսավորման օրինականությունը։
Անցյալ տարվա աշնանը հանրահայտ երգիչը ելույթ է ունեցել Նեապոլում կայացած փառատոնի ժամանակ, որը հովանավորում էին տեղի իշխանությունները։ Եվրահանձնաժողովը մտադիր է պարզել, թե ինչու են իտալացի պաշտոնյաները վատնել տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար հատկացված միջոցները։
Թե որքան են վճարել Էլթոն Ջոնին, դեռ հայտնի չէ։ BBC-ի տվյալներով՝ կարող է խոսքը լինել 600 հազար եվրո գումարի մասին։










