«Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց». նոր ֆիլմ հաշմանդամ երիտասարդների մասին

10:26 • 13.11.10

Նոյեմբերի 15-ին, ժամը 17:00-ին Նարեկացի արվեստի միությունում կկայանա «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը նկարահանվել է «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության պատվերով:

Ֆիլմը հաշմանդամություն ունեցող 4 երիտասարդների մասին է։

Ինչպե՞ս է փոխվել նրանց կյանքը 10 տարի անց, ի՞նչ դեր ու նշանակություն ունեցավ կրթությունը նրանց համար, ի՞նչ երազանքներ ունեն այսօր. այս հարցերի մասին է 30 րոպե տևողությամբ նոր` «Ես գնում եմ դպրոց. 10 տարի անց» վավերագրական ֆիլմը:

Պրեմիերան կազմակերպվում է հաշմանդամ անձանց իրավունքների պաշտպանության միամսյակի շրջանակում, որը մեկնարկում նոյեմբերի 15-ին: