Հախվերդյանը երգիչներին խորհուրդ է տալիս «Պույ–պույ մկնիկը» կարդալ

14:21 • 15.11.10

«Ես մշակույթի նեղ մասն եմ ներկայացնում՝ երգարվեստը, մասնավորապես՝ հեղինակային երգը, որն արդեն կարմիր գրքում է, այն ստադիոն չի կարող լցնել, այլ նախատեսված է փոքր դահլիճների համար»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը։

Երգահանն ուրախությամբ նշեց, որ այսօրվա սերնդում տեսնում է իր ժառանգներին։
«Մի քանի հոգի կա, ովքեր ինձ նման երգեր են գրում»,– ասաց նա՝ նշելով Ամալյանի և Զորիկյանի անունները։

Անդրադառնալով հայաստանjան աստղերին՝ Հախվերդյանն ասաց. «Լսում ես մի 10 երգ, տպավորություն է ստեղծվում, թե այդ բոլոր երգերը մի մարդ է գրել, նրանք իրենց եսը չունեն»։

Միաժամանակ նա խորհուրդ տվեց երգիչ–երգչուհիներին ավելի շատ կարդալ, մասնավորապես՝ պոեզիա։

«Օրինակ, թող «Մի կաթիլ մեղրը» և «Պույ–պույ մկնիկը» կարդանա»,– ասաց երգահանը։