Քրիստինա Ագիլերան աստղ ստացավ Հոլիվուդի փառքի ծառուղում

19:43 • 16.11.10

Երգչուհի Քրիստինա Ագիլերան արժանացել է Հոլիվուդի փառքի ծառուղու աստղին։ Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 15–ին։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։

Աստղի բացման արարողությանը ներկա էին երգչուհու հազարավոր երկրպագուներ։ Նա շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին աջակցության համար և խորհուրդ է տվել միշտ պատվախնդիր լինել։ Ագիլերան նաև հատուկ շնորհակալություն է հայտնել իր մորը։

Հոլիվուդյան ծառուղում Ագիլերայի աստղը տեղադրված է Hard Rock Cafe–ի դիմաց և ծառուղում թվով 2432–րդն է։

Նշենք, որ բացումը տեղի է ունեցել նրա ֆիլմի՝ «Բուրլեսկ»–ի շնորհանդեսից 9 օր առաջ, որը երգչուհու դեբյուտն է մեծ էկրանին։ Ֆիլմում երգչուհին խաղում է որդեգրված մի աղջկա դեր, որը գավառից գնում է Լոս Անջելես՝ հաջողություն որոնելու։ Ֆիլմում նկարահանվել է նաև երգչուհի Շերը։