Միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, ավելի ամուր ենք լինելու ապագայում. Սերժ Սարգսյան
Աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա երեկոյին, որին ներկա են եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ, ռուսաստանաբնակ հայ գործարարներ: Նշենք, որ «Հայաստան» հիմնադրամի թելեթոնը տեղի կունենա նոյեմբերի 25-ին։
ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկոյի մասնակիցներին ուղղված ուղերձում անդրադառնալով Հիմնադրամի գործունեությանը` ընդգծել է, որ համազգային ընդգրկում ունեցող այդ կառույցը կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր: Նախագահի խոսքով` «Հայաստան» հիմնադրամն իր գործով բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:
«Մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում»,-նշել է նա:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, խոսել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին` նկատի առնելով, որ երեկոյի մասնակիցները հաճախ են այդ թեմաների վերաբերյալ հարցերով դիմում Նախագահին:
«Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանի խոսքը «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա երեկոյի ժամանակ
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ: Ուրախ եմ մեր հերթական հանդիպման համար: Ինչպես գիտեք, այս տարի ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու Արցախի վերելքին: Իրականացվելու են ծրագրեր, որոնց նպատակն է ԼՂՀ ջրային ենթակառուցվածքների զարգացումը, ինչպես նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերի բարեշենությունը և բնակիչների բարեկեցությունը:
Այս սրահում այսպիսի լսարանի առջև ես ավելորդ եմ համարում խոսել այդ գործերի կարևորության և անհետաձգելիության մասին:
Բայց այսօր ավելորդ չէ խոսել հարգանք վաստակելու և այն վայելելու մասին: Խոսքս, անշուշտ, չի վերաբերում առաձին անհատների: Խոսքս մի ամբողջ ազգի և պետության նկատմամբ հարգանքի մասին է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք ազգովի վաստակել ու վայելել առավել մեծ հարգանք ողջ աշխարհում, ունենալ առավել բարձր հեղինակություն և վարկ:
Մենք շատ բարձր նշաձողից ենք շարունակում: Մեր նախնիները դարեր շարունակ կաթիլ առ կաթիլ ձևավորել են հայի և Հայաստանի կերպարը: Նաև մեծանուն հայորդիներն են իրենց գործով ողջ աշխարհում փառաբանել և՛ իրենց, և՛ իրենց ազգի անունը: Այսօր նոր իրականություն ունենք. աշխարհին այսօր մենք առաջին հերթին ներկայանում ենք որպես պետություն և որպես աշխարհասփյուռ հայություն: Ուրեմն մեր կարևորագույն նպատակներից մեկն էլ պիտի լինի այն, որ ուրիշները հարգեն տարբեր մայրցամաքներում գտնվելու, բայց միասին լինելու, ընդհանուր գործ անելու մեր կարողությունը, հինավուրց ազգի համամոլորակային համերաշխության դրսևորումը: Հավատացե'ք, սա քչերին է տրված և հաստատ արժանի է հարգանքի: Մանավանդ որ այդ համերաշխությունն ուղղված է մեր տունը կառուցելուն: Մեր ընդհանուր տունը մենք պիտի կառուցենք այնքան հիմնավոր, որքան հիմնավոր է հայը կառուցում իր սեփական տունը: Ընդհանուր տուն ասելով` նկատի ունեմ Հայաստանը, նկատի ունեմ Արցախը, այսինքն նկատի ունեմ Հայոց հայրենիքը:
Հարգելի՛ հայրենակիցներ,
Հայտնի է, որ կան պետություններ, որոնք փորձում են օտարներին հարգանք պարտադրել իրենց զենքով ու զորքով, բայց նաև հայտնի է, որ դրանք ավելի հաճախ հարուցում են ատելություն, քան հարգանք: Դա մեր ճանապարհը չէ: Պոռոտախոսությունը նույնպես մեր ճանապարհը չէ: Մեր ճանապարհը արարելու, ստեղծագործելու և խաղաղություն պարտադրելու ճանապարհն է:
Այսպիսով. մենք պետք է հիմնավորապես կառուցենք ու վերակառուցենք մեր տունը: Նրա բնակիչները պետք է պաշտպանված լինեն ռազմական, իրավական և սոցիալական առումներով: Մենք պետք է շարունակաբար ամրանանք` դրսևորելով տասը միլիոն հայերի համերաշխությունը: Ազգային արժանապատվությունն այլ կերպ չի լինում: Սա մեր հարգանքն է մեր նկատմամբ, որից սկսում և մեծանում է մյուսների հարգանքը մեր հանդեպ:
Ես չեմ կասկածում, որ այս ճանապարհով հավաքական հայությունը կվայելի ավելի բարձր հեղինակություն, և նրա առջև կբացվեն ավելի լայն դռներ:
Աշխարհում Հայաստանից հետո ամենաշատ հայեր ապրում են Ռուսաստանում: Այստեղ ձեզ ճանաչում են, ընդունում ու հարգում: Այս իրողությունը ձեզ համար և՛ պատիվ է, և՛ պարտավորություն: Դուք լավ գիտեք վաստակած հարգանքի գինը և զգում եք դրա խթանիչ ուժը ձեր գործունեության համար: Ես հենց այդ զգացումը նկատի ունեմ, և դրա բազմապատկման կարևորությունն եմ մատնացույց անում:
Հարգելի՛ ներկաներ,
«Հայաստան» հիմնադրամն այն եզակի կառույցներից է, որը, ունենալով համազգային ընդգրկում, կարողացել է տարիներ շարունակ իրականացնել կենսական կարևորության ծրագրեր, հատկապես` իրականացնել գաղափարի շուրջը համախմբելու առաքելություն. գործ, որ բազմապատկում է մեր հավատն ու վստահությունը մեր իսկ ուժերի և մեծ հաշվով` մեր գալիքի նկատմամբ:
Սիրելի´ քույրեր և եղբայրներ,
Ձեզ հետ շփումների ժամանակ ես հաճախ եմ հարցեր ստանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետևողական կայացման, ԼՂ հիմնախնդրի շուրջ առկա իրավիճակի, հարևան հանրապետությունից անընդհատ հնչող ռազմական կոչերի և մեր պաշտպանական հնարավորությունների ավելացման մասին: Իմ ուղերձը ձեզ շատ հստակ է` Լեռնային Ղարաբաղը կայացած և շարունակաբար ամրացող պետություն է, ավելին ասեմ` շատ ավելի ժողովրդավարական երկիր է, քան հարևան Ադրբեջանը: Բանակցությունները հիմնախնդրի խաղաղ կարգավորման շուրջ շարունակվում են, և ինչքան շուտ Ադրբեջանը գիտակցի, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման ընդունումն իր համար այլընտրանք չունի, այնքան շուտ կավարտվեն բանակցությունները: Իսկ պաշտպանական մեր կարողությունների մասին երկու կարծիք լինել չի կարող` մենք ուժեղ ենք, ուժեղ ենք քան երբևէ, իսկ ամեն հաջորդ օրը շատ ավելի ուժեղ ենք լինելու:
Հայոց բանակը թրծվել է պատերազմի բոհում: Մենք բռնություն և պատերազմ չենք հրահրել, սակայն ստիպված ենք եղել պաշտպանել մեր օջախը: Հենց դա է անհա-վասար ճակատամարտում հաղթանակի հասնելու հիմնական պատճառը: Իր օջախը, տունը, ծնողներին, ընտանիքը, զավակներին պաշտպանող ժողովուրդն անպարտելի է:
Աստված վկա է` հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում, և այժմ էլ մենք նախահարձակ չենք լինելու, բայցև մենք չենք անտեսի մեզ նետված մարտահրավերը: Մենք միշտ ամուր ենք եղել մեր հողի վրա, ամուր ենք այսօր, շատ ավելի ամուր ենք լինելու ապագայում:
Շնորհակալություն»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
«Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
«Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
«Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
- 13:01 • 26.09.24 Lexus-ի նոր թռիչքը. ներկայացվել է ամբողջությամբ թարմացված GX 550-ը
- 20:47 • 25.09.24 ԱՄՆ Պետքարտուղարությունը Փաշինյանից պահանջել է կարճ ժամանակում հայ-իրանական սահմանից հանել ռուսներին․ Սուրեն Սուրենյանց
- 18:36 • 25.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. բիզնես համայնքը ծանոթացել է ընկերության բաժնետեր դառնալու առաջարկին
- 20:41 • 23.09.24 Եթե իշխանափոխություն լինի, նորմալ իշխանություն ձևավորվի և ՀՀԿ-ն ԱԺ-ում մանդատ չունենա՝ խնդիր չէ․ Տիգրան Աբրահամյան
- 16:26 • 21.09.24 Տրդատ թագավորը շալակած քարեր է բերել, օգնել եկեղեցի կառուցել, այսօր եկեղեցուն հարվածելով՝ մեզ ենք հարվածում․ Տիրան Սրբազան
- 18:24 • 20.09.24 Հրայր Թովմասյանի վերաբերյալ դատավճիռը բողոքարկման ենթակա է. Արամ Օրբելյան
- 16:12 • 20.09.24 Այս դատարանում արդարադատություն չի իրականացվել, այս դատավորը կեղծ դատավոր էր իր ամբողջ էությամբ. Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Անարդարության դեմ, եթե անգամ պարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը․ Հրայր Թովմասյան
- 21:57 • 18.09.24 Ես դատարանի առաջ եմ, քանի որ բարձրաձայնել եմ այն, ինչ մնացածը չէին տեսնում․ Հրայր Թովմասյան
- 20:45 • 18.09.24 Արցախի ղեկավարության Բաքվի բանտում գտնվելը Փաշինյան-Ալիև համաձայնությամբ է․ Լարիսա Ալավերդյան
- 20:02 • 18.09.24 2024-ին Telcell ընկերության բաժնետեր դառնալը հնարավոր է. ընկերությունն ազդարարում է բաժնետոմսերի թողարկման մասին
- 20:01 • 17.09.24 Հայաստան- Արցախ երիտասարդական միության շրջանակներում կստեղծվի խաղային լիգա. Լիանա Մանուկյան
- 20:01 • 17.09.24 Խաղային լիգայի ժամանակ հետաքրքիր պայքար ու անակնկալներ են սպասվում. Արման Աբովյան
- 20:01 • 17.09.24 Հայաստան -Արցախ խաղային լիգայով կընդլայնենք միասնությունը. Հռիփսիմե Խուրշուդյան
- 20:00 • 17.09.24 Արցախահայության խնդիրները մշտապես եղել են Գագիկ Ծառուկյանի ուշադրության կենտրոնում․ Իվետա Տոնոյան
- 20:39 • 16.09.24 Սոֆիայում լիներ հանդիպումը, թե Եվլախում, Բաքվի պահանջը նույնն էր, բանակցության բովանդակությունը՝ ևս․ Մեսրոպ Առաքելյան
- 17:49 • 16.09.24 Անհատականության և բիզնեսի ճակատագրի կառավարում. Ալեքսեյ Սիտնիկովը Երևանում էր
- 20:41 • 13.09.24 Ապաշրջափակման հարցով ՀՀ-ի համար ավելի մեծ վտանգ տեսնում եմ ՌԴ-ից, քան Ադրբեջանից․ Արմեն Պետրոսյան
- 22:30 • 11.09.24 Ես այստեղ եմ, որովհետև ունեմ արժանապատվություն ու սկզբունքներ. Հրայր Թովմասյան
- 22:29 • 11.09.24 Արդարանալ չեմ սիրում, իսկ չղջալ՝ չգիտեմ ինչի՞ համար. Հրայր Թովմասյան
- 20:46 • 11.09.24 Փաշինյանը թղթի կտոր ստորագրելով՝ հիմք է դնում 2026-ի կամ արտահերթով հաղթանակի համար․ Վահե Հովհաննիսյան
- 12:54 • 11.09.24 «Չի կարելի, մենք բարձր աշխատավարձ ենք ստանում, ինչի՞ եք շտապում», «Պարո՛ն Բագրատյան ինչո՞ւ վրդովվեցիք, Ձեզ ո՞վ բան ասաց». բանավեճ՝ ԱԺ-ում
- 20:45 • 06.09.24 Հայերը Հայաստանում 2050-ին կդառնան սփյուռք, փոքրամասնություն կլինենք․ Արտաշես Ալեքսանյան
- 16:04 • 06.09.24 Մինչև 18 տարեկաններն ինքնագլորները հատուկ վայրերում պետք է վարեն. քննարկում՝ ԱԺ-ում
- 20:00 • 05.09.24 Զիգզագ և Haier ընկերությունների գործակցության շնորհիվ՝ Հայաստանում բացվեց Haier-ի առաջին բրենդ շոփը
- 15:16 • 05.09.24 «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ», «Ինձ մի ընդհատեք». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
- 12:21 • 05.09.24 Հայաստանում աշխատատեղեր կան, դրանք թափուր են ու գնալով մեծանում են. Փաշինյան
- 20:53 • 04.09.24 Հեղափոխություն, արտահերթ, հերթական ընտրություններ․ բոլոր գործիքներն էլ ուժի մեջ են․ Գեղամ Մանուկյան
- 13:48 • 04.09.24 Այստեղ ինչո՞ւ ռեստորան կամ հյուրանոց չլինի. Փաշինյանը՝ Ջերմուկում
- 13:26 • 03.09.24 Հունիսի 17-ը՝ հայրերի օր. հոր դերը երեխայի կյանքում պետք է բարձրացվի. Զարուհի Բաթոյան
- 12:36 • 03.09.24 «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստն ինչպե՞ս է հարկը մուծելու», «50 տարեկանների մասին վատ կարծիք ունեք, զարգացած են». քննարկում՝ ԱԺ-ում
- 12:00 • 03.09.24 4,300 արցախցի դիմել է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, 3,000-ն արդեն ստացել է. ՄՔԾ պետ
- 11:53 • 03.09.24 Մինչև 18 տարեկանների ամուսնությունները պետք է բացառենք. Ռուստամ Բաքոյան
- 21:07 • 02.09.24 Ես ակնկալում եմ արդարացման դատավճիռ. Հրայր Թովմասյան
- 20:39 • 02.09.24 Վաշինգտոնն ու Մոսկվան ակնարկում են արցախցիների վերադարձի մասին, Փաշինյանը «փոխանցումը» չի վերցնում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 20:09 • 02.09.24 Այդպես էլ ինձ ոչ ոք բերման չենթարկեց, և լավ է դա, որովհետև այդտեղ իմ իրավունքները կխախտվեր․ Հրայր Թովմասյան
- 16:30 • 02.09.24 Ինչ այսօր տեղի է ունենում պատմության դասերի ընթացքում, լրջագույն պրոբլեմ է մեր պետության հետագա գոյության համար. Փաշինյան
- 14:51 • 31.08.24 Չի կարելի ՌԴ-ի հետ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով․ Փաշինյան
- 14:27 • 31.08.24 Հետ չենք կանչելու մեր ստորագրությունը «Նոյեմբերի 9»-ի փաստաթղթից․ Փաշինյան
- 13:53 • 31.08.24 Բաքվին առաջարկում ենք ստորագրել մինչև հիմա համաձայնեցված կետերն իբրև պայմանագիր․ Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 09:31 • 26/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուսուսի կանգնած է Հայաստանի կողքին՝
-
Իրավունք 13:03 • 26/09 Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքների ներքո. փաստաբան ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 26/09 ՆԳՆ-ում «համար1 դրություն» է հայտարարվել․ «Հրապարակ» Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում
-
Իրադարձային 15:59 • 26/09 Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում Ըստ հիմնավորման 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը
-
Քաղաքականություն 09:12 • 26/09 Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ Կոբախիձե Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
-
Քաղաքականություն 10:35 • 26/09 Հայտնի է՝ երբ կմեկնարկի և որքան կտևի Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում կայանալու է ժամը 1015ին Երևանի ժամանակով 1815ին և տևելու է 1 ժամ 15 րոպե, հայտնո
-
Իրադարձային 11:23 • 26/09 Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով
-
Իրավունք 17:35 • 26/09 Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվի ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին
-
Քաղաքականություն 09:31 • 26/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուսուսի կանգնած է Հայաստանի կողքին՝
-
Իրավունք 13:03 • 26/09 Սարգիս Գալստյանը խոստովանական ցուցմունքը տվել է ԱԱԾ և ՔԿ աշխատակիցների հարկադրանքների ներքո. փաստաբան ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 26/09 ՆԳՆ-ում «համար1 դրություն» է հայտարարվել․ «Հրապարակ» Այդ օրը խորհրդարանում հարցուպատասխանի օր է, Փաշինյանն ԱԺ է այցելելու, ենթադրվում էր, որ պետք է հավաքը կազմակերպվեր խորհրդարանի մատույցներում, սակայն կան տեղեկություններ, որ Սրբազանն առաջարկելու է այդ օրը մնալ հրապարակում
-
Իրադարձային 15:59 • 26/09 Փոփոխություններ և լրացումներ՝ ԼՂ-ից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում Ըստ հիմնավորման 2024 թ. հունիսի 15-ից մեկնարկել է բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրերի տրամադրման գործընթացը
-
Քաղաքականություն 09:12 • 26/09 Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկում ենք հարաբերությունների կարգավորման տարածաշրջանային համագործակցության ձևաչափ․ Կոբախիձե Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը, հատկապես հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը:
-
Քաղաքականություն 10:35 • 26/09 Հայտնի է՝ երբ կմեկնարկի և որքան կտևի Բլինկեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում կայանալու է ժամը 1015ին Երևանի ժամանակով 1815ին և տևելու է 1 ժամ 15 րոպե, հայտնո
-
Իրադարձային 11:23 • 26/09 Հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 20-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններ ունենալով
-
Իրավունք 17:35 • 26/09 Փաշինյանի ավտոշարասյան կողմից Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով քրեական հետապնդում կրկին չի հարուցվի ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով հսկող դատախազի կողմից դարձյալ որոշում է կայացվել ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան ղեկավար պաշտոնատար անձանց նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին
-
Իրադարձային 19:47 • 26/09 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
-
Քաղաքականություն 12:45 • 24/09 Հայաստանին կոչ ենք անում վերացնել խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտները. Բայրամով «Հիմնվելով երկկողմ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ կոչ ենք անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու մնացած խոչընդոտները և ընդգծել անհրաժեշտ քաղաքական կամքի և պատասխանատվության դրսևորման կարևորությունը»,- նշել է նա:
-
Իրադարձային 11:14 • 20/09 Դեռ կունենանք արևոտ օրեր․ մի մոռացեք՝ աշնանն ունենում ենք նաև փոքրիկ ամառ․ Գագիկ Սուրենյան Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 20-24-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ։ Սեպտեմբերի 20-21-ին առանձին վայրերում անձրևները կլինեն ինտենսիվ։
-
Իրադարձային 17:34 • 23/09 Մայր Աթոռը հրապարակել է Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների ժամանակացույցը Մուտքը Սուրբ Տրդատի բաց խորան և Մայր Տաճար հրավիրատոմսերով է, իսկ Մայր Աթոռի շրջափակը բաց կլինի հավատացյալների համար, որտեղ կտեղադրվեն էկրաններ սրբազան արարողություններին հետևելու համար։
-
Իրադարձային 19:46 • 21/09 Տավուշում փրկարարները կրետների խայթոցից տուժած արշավականներին մոտեցրել են շտապօգնության մեքենային Փրկարարներն ավտոմեքենայով արշավախմբի 23 անդամի մոտեցրել են շտապօգնության մեքենային (մոտ 20 կմ)․ 7 արշավական (Հ․Ու․-ն, Ն․Ս․-ն, Ս․Ս․-ն, Ա․Ս․-ն, Ա․Գ․-ն, Ս․Գ․-ն և Մ․Հ․) հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ։
-
Իրադարձային 12:17 • 23/09 ՊԵԿ-ը հորդորում է ՀՀ ժամանող քաղաքացիներին Հայաստան տեղափոխել միայն իրենց պատկանող iPhone 16 մոդելի բջջային հեռախոսներ Անհրաժեշտ է հրաժարվել բջջային հեռախոս տեղափոխելու առաջարկ անող քաղաքացիների խնդրանքներից, քանի որ վերջիններս և (կամ) իրենց ՀՀ-ում բնակվող ծանոթներն իրականացնում են քողարկված ձեռնարկատիրական գործունեություն, որում աննուղակի եղանակով կարող են ներգրավել նաև Ձեզ։
-
Իրադարձային 11:48 • 23/09 Wildberries-ի հիմնադիրը փոխել է ազգանունը՝ հրաժարվելով Բակալչուկից Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Բակալչուկը Telegramի իր ալիքում հայտնել է, որ փոխել է ազգանունը՝ վերադարձնելով օրիորդական ազգանունը և կրկին դառնալով Տատյանա Կիմ։«Լավագույն ընտրությունը միշտ ինքդ մնալ
-
Իրադարձային 12:05 • 22/09 Երևանում սեփական տան այգում հայտնաբերվել է 23-ամյա կնոջ մարմինը՝ ծառից կախված Երեկ՝ սեպտեմբերի 21ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 1600ի սահմանում Երևանի 103 շտապօգնության 4րդ ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնե
-
Քաղաքականություն 09:31 • 26/09 Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնի՝ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի կողքին» հայտարարությանը Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՄԱԿի գլխավոր վեհաժողովում ելույթի ժամանակ հնչեցրած այն մտքին, որ «Ֆրանսիան ուսուսի կանգնած է Հայաստանի կողքին՝
Մշակույթ
-
16:36 • 25.09.24 Կյանքից հեռացել է ՌԴ վաստակավոր արտիստ Ռոման Մադյանովը
Սպորտ
-
23:06 • 26.09.24 ԵԼ․ «Ռեյնջերսն» արտագնա խաղում հաղթեց «Մալմյոյին»
-
22:42 • 26.09.24 Պյանիչը պայմանագիր է կնքել ԲԿՄԱ-ի հետ
Իրադարձային
-
23:27 • 26.09.24 Երևանում բարդի է տապալվել՝ վնասելով ավտոմեքենա
Մամուլի տեսություն
-
08:21 • 26.09.24 ՆԳՆ-ում «համար1 դրություն» է հայտարարվել․ «Հրապարակ»
-
08:16 • 26.09.24 «Եվրաքվե»-ի ընթացքը հուսադրող չէ․ քանի մարդ է ստորագրել․ «Հրապարակ»
Քաղաքականություն
-
00:22 • 27.09.24 Փաշինյանի ելույթը ՄԱԿ ԳՎ-ում (տեսանյութ)
Իրավունք
-
16:39 • 26.09.24 ԱԱԾ-ն 20 հոգու բերման է ենթարկել Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից
Ժամանց
-
15:40 • 19.09.24 «Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է