Նկարչուհին Ավատարի հերոսին պատկերել է 4000 սկավառակով
Բրիտանացի նկարչուհի Լորա Հեդլենդը Blu-ray սկավառակներով ստեղծել է «Ավատար» ֆիլմի նաավի ժողովրդի ներկայացուցչի դիմապատկերը։
Ահռելի խճանկարի ստեղծման համար մի քանի ժամ և 4000 սկավառակ է պահանջվել։ Ինչպես հայտնում է NewsLite–ը, նկարչուհին ստեղծել է «Ավատարի» հերոսի պատկերը՝ իր ամուսնուն նվեր մատուցելու համար, որը Ջեյմս Քեմերոնի ֆիլմի երկրպագուն է։
Ավելի վաղ Լորա Հեդլենդը յուրօրինակ նվեր էր մատուցել իր սկեսուրին՝ ստեղծելով նրա նկարը՝ պատրաստված տոստերում տապակած հացի կտորներից։










