Հարրի Փոթերի արկածներն ավարտվում են
Բրիտանացի դերասան Դենիել Ռեդկլիֆը երաշխավորում է, որ Ջոան Ռոուլինգը պատանի կախարդ Հարրի Փոթերի մասին ավանդավեպ այլևս չի գրելու։
Ինչպես հայտնում է Contact Music–ը, Բրիտանիայի ամենաազդեցիկ կնոջն այնքան է դուր եկել Ռեդկլիֆի խաղը «Հարրի Փոթերն ու մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասում, որ Ռոուլինգը խոստացել է նրան այլևս չգրել Փոթերի մասին։ Այս մասին 21–ամյա դերասանը հայտնել է կինոնկարի ամերիկյան պրեմիերայի ժամանակ։
«Ես համոզված եմ, որ նա կգրի այլ ստեղծագործություններ, բայց միևնույն ժամանակ լիովին երաշխավորում եմ, որ դրանցում Հարրին չի լինի գլխավոր հերոսը»,– ասել է նա։










