Հպարտ եմ, որ ստացել եմ հայկական շքանշան. Արմեն Ջիգարխանյան
Դերասան Արմեն Ջիգարխանյանն այսօր ՌԴ-ում Հայաստանի դեսպանատանը Սերժ Սարգսսյանից ստացել է Պատվո շքանշան։
«Իմ թանկագին ընկեր, թանկագին նախագահ, ես պատասխանատու եմ այս հարցերի համար։ Այսօր ես շատ հուզված եմ։ Ես հպարտ եմ, որ ստացել եմ հայկական շքանշան։ Մեկ անգամ ևս համոզվում եմ, թե ինչ երջանկություն է, որ հայ եմ և բնակվում եմ Ռուսաստանում։ Ես կաշխատեմ, որ Դուք չամաչեք մեզ համար, ինձ համար»,– ասել է Ջիգարխանյանը։
Նա նշել է, որ վաղուց երազում է Մոսկվայի իր թատրոնում բեմադրել «Քաջ Նազարը», ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանը նկատել է, որ դա շատ արդիական թեմա է և շատ կարևոր է։










