Բեռլուսկոնին հրամայել է վերականգնել Մարսի արձանի ամոթույքը
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի հանձնարարությամբ Մարս աստծո անտիկ քանդակին ամոթույք են կպցրել։ «Վերականգնվել» է նաև քանդակի մաս կազմող Վեներա աստվածուհու ձեռքը։
Քանդակը տեղադրված է Բեռլուսկոնիի նստավայրի մուտքի մոտ։
Մարսի և Վեներայի արձանը քանդակվել է մ.թ. 175 թվականին և հայտնաբերվել Օստիայում 1918–ին։ Այն զրկվել է կարևոր հատվածներից վաղ անցյալում։
Բեռլուսկոնին պահանջել է վերականգնել քանդակի ամբողջականությունը՝ այդ աշխատանքների համար ծախսելով 70 հազար եվրո։
Ի դեպ նշենք, որ Բեռլուսկոնին այդ հանձնարարությունը տվել է Չինաստանի վարչապետ Վեն Ցզյաբաոյի՝ Իտալիա կատարելիք այցի նախօրեին։










