Կոմիտասի հոբելյանական տարին կամփոփվի մեծ համերգով

16:12 • 20.11.10

Նոյեմբերի 23-ին, ժամը 19-ին Կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի 140-ամյակի հոբելյանական տարին եզրափակող «Կոմիտասին…» համերգ-ներկայացումը:

Համերգի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Աննա Մայիլյանը, Սվետլանա Նավասարդյանը և այլք:

Համերգը նախաձեռնել են ՀՀ մշակույթի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը: