Հայաստանը հաղթեց մանկական «Եվրատեսիլ 2010» մրցույթում

12:07 • 21.11.10

«Եվրատեսիլ 2010» մրցույթի հաղթող դարձավ 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով: Արցախցի տաղանդավոր տղան հիանալի հանդես եկավ Մինսկում, հավաքեց 120 միավոր և Հայաստանին պարգևեց այդքան սպասված հաղթանակը:

Հիշեցնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին 10-15 տարեկան պատանի երգիչներ աշխարհի 14 երկրից` Հայաստանից, Լատվիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Մալթայից, Բելառուսից, Վրաստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Սերբիայից, Լիտվայից, Բելգիայից, Շվեդիայից և Նիդերլանդներից:


Մանկական մրցույթի 2010թ. կարգախոսն էր «Feel the magic» (զգա կախարդանքը):

Հիշեցնենք, որ Հայաստանը մանկական այս մրցույթին սկսել է մասնակցել 2008 թվականից, երբ «Արևիկ» համույթը ներկայացրեց «Երազանք» երգը և գրավեց 2-րդ տեղը: 2008թ. Հայաստանը ներկայացրեց 13-ամյա Մոնիկա Մանուչարովան` գրավելով 8-րդ տեղը: Իսկ 2009թ. Լաուրա Հայրապետյանը «Բարսելոնա» երգով կրկին գրավեց 2-րդ տեղը: