16-ամյա կանադացին արժանացավ American Мusic awards-ի 4 մրցանակների
Կանադացի երգիչ, երիտասարդների 16–ամյա կուռք, դպրոցական Ջասթին Բիբերը Լոս Անջելեսում կայացած American Мusic awards 38-րդ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա արտիստ» կոչման ու ևս 3 պարգևի՝ շրջանցելով բեմի բազմաթիվ վետերանների։
Ինչպես հայտնում է газета.ru-ն, «Տարվա արտիստ» անվանակարգում մրցում էին շոու բիզնեսի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Լեդի Գագան, Քեթի Փերին, Էմինեմը, Քեշան։
Մրցանակը ստանալիս Բիբերն իր հիացմունքն է արտահայտել Մայքլ Ջեքսոնի վարպետության առթիվ՝ ասելով. «Եթե նա լիներ, մեզանից ոչ ոք չէր լինի այստեղ»։
Երիտասարդ տաղանդը նաև արժանացել է «Տարվա հայտնություն» տիտղոսին և հաղթել փոփ և ռոք ժանրում՝ շրջանցելով Էմինեմին և Աշերին, որոնք նույնպես ներկայացված էին այս անվանակարգում։
Նշենք, որ մրցույթի այլ հաղթողների թվում են Black Eyed Peas խումբը, երգչուհիներ Թեյլոր Սվիֆթը, Ռիհանան և Քերի Անդերվուդը։










