Պլասիդո Դոմինգոյի համերգը խաթարել է Վրաստանի խորհրդարանի աշխատանքը

19:42 • 23.11.10

Վրաստանի խորհրդարանը այս շաբաթ միայն մեկ լիակազմ նիստ կանցկացնի. պատգամավորները Բաթում են գնում ՝ աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոյի համերգին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում է Новости-Грузия–ն։
Նշենք, որ Դոմինգոն ելույթ կունենա Բաթումի կենտրոնական հրապարակում նոյեմբերի 25–ին։

«Այս շաբաթվա համար մենք հրատապ հարցեր չունենք և, ենթադրաբար, մեզ համար դժվար կլինի քվորում ապահովել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները Բաթումում են լինելու։ Ուստի մենք որոշում ենք կայացրել միայն մեկ նիստ անցկացնել»,– հայտարարել է Բակրաձեն։

Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի կանոնադրության համաձայն, լիակազմ շաբաթվա ընթացքում անցկացվում է երկու լիակազմ նիստ՝ մեկը աշխատանքային շաբաթվա սկզբին, մյուսը՝ հինգշաբթի կամ ուրբաթ։