ԱՄՆ-ն կվերականգնի Իրաքի ճարտարապետական ժառանգությունը

21:38 • 25.11.10

ԱՄՆ–ն 2 մլն դոլար է հատկացնում Իրաքի ճարտարապետական ժառանգության վերականգնման համար, որը մեծ վնասներ էր կրել ԱՄՆ–ի կողմից Իրաքի դեմ իրականացված լայնածավալ պատերազմի հետևանքով։

«Իշտարի դարպասը, որը կանգնեցվել է մ.թ.ա 6-րդ դարում, ժամանակակից Իրաքում Հին Բաբելոնի ճարտարապետական հուշարձաններից է, որի պահպանման ու վերակագնման համար մշակութային արժեքների պահպանման հարցերով ԱՄՆ դեսպանների հատուկ հիմնադրամից կհատկացվի 2 մլն դոլար։ Կոնգրեսի կողմից 10 տարի առաջ ստեղծված հիմնադրամն ամբողջ աշխարհով մեկ 645 նախագծերի աջակցությանն ուղղված իր աշխատանքով ԱՄՆ–ի կողմից պետք է հարգանք ցուցադրի այլ երկրների մշակութային ժառանգության հանդեպ»,– ասվում է Պետդեպի հաղորդագրություն մեջ։