Վլադ Լիստևի անվան առաջին մրցանակն ստացավ Լեոնիդ Պարֆյոնովը
Վլադ Լիստևի անվան առաջին հեռուստատեսային մրցանակի դափնեկիր է դարձել լրագրող Լեոնիդ Պարֆյոնովը։ Այդ մասին հայտնում է Корреспондент-ը։
Պարֆյոնովը մրցանակն ստանալիս նշել է, որ քանի որ դա մասնագիտական մրցանակ է, ապա ինքը կիսում է այն իր գործընկերների՝ համահեղինակների և հեռուստանախագծերի վրա աշխատող թիմի հետ։
Մրցանակի հանձնման արարողությունից հետո հայտնի լրագրողն ասել է, որ այցելել է հիվանդանոցում գտնվող «Коммерсант»–ի դաժանաբար ծեծված լրագրող Օլեգ Կաշինին, այնուհետև վերլուծել է ռուսական հեռուստատեսությունում տիրող իրավիճակը, ընդգծել ձեռքբերումները և մի շարք քննադատական դիտարկումներ արել։
«Դժվար թե ռուսական հեռուստատեսությունը կարելի է անվանել քաղաքացիական համաքաղաքական ինստիտուտ»,– ասել է նա։
Նշենք, որ լրագրողի ելույթը, որում նա քննադատել է ռուսական հեռուստատեսությունում գրաքննությունը, «Коммерсант»–ն անվանել է «քաղաքացիական սխրանք»։
Վլադ Լիստևի անվան մրցանակը սահմանվել է 2010–ի գարնանը՝ «Ռուսական հեռուստատեսության ակադեմիա» հիմնադրամի և Առաջին ալիքի կողմից և համարժեք է 1 մլն ռուբլու։










