Կամբոջայում Անջելինա Ջոլիի պատվին տաճար են անվանակոչել
Կամբոջացիները իրենց տաճարներից մեկը վերանվանել են հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլիի պատվին։ Խոսքը Անգկոր Վաթ հայտնի համալիրում գտնվող տաճարի մասին է, որտեղ էլ հենց տեղի են ունեցել «Լարա Քրոֆթ՝ դամբարանների կողոպտիչը» թրիլերի տեսարանների նկարահանումները։ Այս մասին հայտնում է The Guardian–ը։
Հինդուիստական համաշխարհային կազմակերպության ղեկավար Ռաջանա Զեդան հայտնել է, որ Թա Փրոմ անունով 12 –րդ դարի այդ կառույցը, որն ի սկզաբնե անվանված է եղել Ռաջավիհարա կամ Թագավորական մենաստան, այժմ արդեն անվանվում է Անջելիա Ջոլիի տաճար։
Հենց այս տաճարում են տեղի ունեցել «Լարա Քրոֆթ–դամբարանների կողոպտիչը» ֆիլմի տեսարանների նկարահանումները, որտեղ Ջոլին գլխավոր դերակատարն է՝ մարմնավորելով հնագետի և արկածներ որոնողի կերպար։ Նկարահանումներից հետո Ջոլին փախստականների որբանոցից մի երեխա է որդեգրել, որն այժմ Ջոլիի մեծ որդին է՝ 9-ամյա Մեդոքսը։
Անգկոր Վաթ համալիրը կառուցվել է 6–12–րդ դդ. և գտնվում է Սիեմ Ռիփ նահանգում։










