Ցոլակ Սիմոնյանի քանդակները կցուցադրվեն Երևանում
Դեկտեմբերի 9–10 Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ռուսասատանաբնակ ժամանակակից հայ քանդակագործ Ցոլակ Սիմոնյանի աշխատանքները։
«Սիմոնյանը հիմնականում աշխատում է ոսկրի և բրոնզի հետ՝ ներկայացնելով մանրանկարչություն»,– Tert.am-հետ զրույցում ասաց պատկերասրահի գիտական մասով փոխտնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այս տարվա ընթացքում պատկերասրահում ցուցադրվել են 10 քանդակագործների աշխատանքներ։ Ցոլակ Սիմոնյանի ցուցահանդեսը կեզրափակի այդ շարքը։
Հավելենք, որ այժմ Սիմոնյանը բնակվում է Սանկտ Պետերբուրգում։










