Բռնության «Լուռ վկաներ»՝ Երևանի կենտրոնում

16:08 • 29.11.10

Այսօր Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, ժամը 13:00-ից մինչև 20:00-ն Կանանց իրավունքների կենտրոնը «Ակտիվության 16 օր ընդդեմ գենդերային բռնության» քարոզարշավի շրջանակներում անցկացնում է ցուցահանդես «Լուռ վկաներ» խորագրով։
Ցուցահանդեսի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության աստիճանը ընտանեկան բռնություն երևույթի վերաբերյալ և պայքարել դրա դեմ:

Ցուցահանդեսին կներկայացվեն կանանց կերպարներով 9 ուրվապատկերներ, որոնց վրա գրված են նրանց կյանքի իրական պատմությունները։ Անցորդներին կբաժանվեն կանանց նկատմամբ ընտանեկան բռնության երևույթի և դրա կանխման վերաբերյալ թռուցիկներ և բուկլետներ: