Սոչիում կհնչեն հայ դասականների ստեղծագործությունները

18:47 • 30.11.10

Դեկտեմբերի 3–ին Սոչիի երգեհոնային և կամերային երաժշտության համերգասրահում տեղի կունենա «Հայկական հանգերգություն» անունը կրող համերգ։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ–ները։

Համերգը տեղի կունենա հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների երկրպագուների խնդրանքով։ Ծրագրում ընդգրկված են Կոմիտասի մշակմամբ ժողովրդական երգեր, Առնո Բաբաջանյանի հայտնի «Նոկտյուռնը»՝ դաշնամուրի և նվագախմբի համար, ինչպես նաև Տիգրանյանի, Սպենդիարյանի և Աբրահամյանի վոկալային ստեղծագործությունները։

Համերգին մասնակցում է նաև ՀՀ վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանը։ Բացի այդ համերգին կմասնակցեն Սոչիի շրջանային սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Օլեգ Սոլդաթովի ղեկավարությամբ։ Երաժիշտները կկատարեն Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից շարերգ և Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» նվագախմբային մանրաերկը։