96-ամյա իտալացի ռեժիսորը ինքնասպանություն է գործել

18:39 • 30.11.10

96 տարեկան հասակում ինքնասպան է եղել իտալացի կինոռեժիսոր և սցենարիստ Մարիո Մոնիչելին։ Այս մասին հայտնում է Associated Press–ը։
Նա նետվել է Հռոմի Սան–Ջովանի հիվանդանոցի 5-րդ հարկից, որտեղ բուժում էր ստանում։
Մոնիչելին սկսել է իր կարիերան 1933–ին։ Նրա կատակերգական ֆիլմերի հերոսներ են եղել Մարչելո Մաստրոյանին, Տոտո և Ալբերտո Սորդիները։