Երևանում կմեկնարկի «Կին» 7-րդ միջազգային կինոփառատոնը
Այսօր երեկոյան Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնում կմեկնարկի «Կին» 7-րդ միջազգային կինոփառատոնը:
Փառատոնի նպատակն է կամուրջ ստեղծել տարբեր երկրների կին ռեժիսորների միջև, նաև նպաստել ազգերի մշակույթների փոխընկալմանը։
Փառատոնին ներկայացված են ֆիլմեր տարբեր երկրներից՝ Ռուսաստանից, Լատվիայից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից, Թուրքիայից, Կոսովոյից և ալն։
Փառատոնը կոչված է նաև կինոյի միջոցով վերհանել բռնության, անհավասարության, խտրականության խնդիրները։
Փառատոնը կտևի մինչև դեկտեմբերի 5-ը:










