Արա Շիրազը կերտում է Մհեր Մկրտչյանի նոր հուշաքանդակը

11:04 • 01.12.10

Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետի և մշակույթի նախարարի Կոմիտասի անվան պանթեոն կատարած այցի ընթացքում նշվել էր, որ հայտնի դերասան Մհեր Մկրտչյանի հուշաքարն անհրաժեշտ է փոխել` այն դարձնելով վարպետի հիշատակին վայել ու ներկայանալի։

Հարցին Երևանի քաղաքապետի կողմից արագ ընթացք է տրվել. քանդակագործ Արա Շիրազը Երևանի քաղաքապետարանի պատվերով արդեն սկսել է կերտել հայ կինոյի մեծ վարպետի հուշաքանդակը։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։