Ազգային պատկերասրահի մասնաճյուղերը վերանորոգման կարիք ունեն

17:01 • 02.12.10

Հայաստանի ազգային պատկերասրահն ունի 11 մասնաճյուղ, որոնց մեծ մասը վերանորոգման կարիք ունի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը։

Ըստ նրա՝ այսօր վատթար վիճակում են Մարտունու և Սիսիանի մասնաճյուղերը։

«Պետք է փոխվեն օդափոխության և ազդանշանային համակարգերը, իսկ ցուցադրությունը նորովի ներկայացվի», – ասաց նա։

Նա նաև նշեց, որ Սիսիանի մասնաճուղի համար ընդհանրապես անհրաժեշտ է նոր շենք։ Այս հարցը Միրզոյանն արդեն քննարկել է տեղի ղեկավարության հետ։

«Այսպիսի պայմաններում չի կարելի մասնաճյուղ պահել։ Մենք որոշում ենք ընդունել, որ եթե չկան համապատասխան պայմաններ, ապա մասնաճյուղերի ֆոնդերը տեղափոխվում են պատկերասրահ»,– ասաց նա։