Պլասիդո Դոմինգոն ելույթ է ունենում Երևանում

20:09 • 03.12.10

Դասական երաժշտության սիրահարների համար այսօր իսկական տոն է։ Կարեն Դեմիրճյանի անվան համալիրում սկսվեց Պլասիդո Դոմինգոյի առաջին երևանյան համերգը։ Համաշխարհային օպերային աստղին ունկնդրելու է եկել նաև Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Դոմինգոն Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» 11–րդ երաժշտական փառատոնի շրջանակում։
Չնայած համերգի տոմսերի գնին՝ 20–150 հազար դրամ, համալիրի դահլիճը լեփ–լեցուն է հանդիսատեսով։

Ինչպես ավելի վաղ ասուլիսին խոստացել էր տենորը՝ այսօր յուրօրինակ համերգ է լինելու, որին ներկայացված են երեք սերունդներ։ Դոմինգոն կերգի Բարսեղ Թումանյանի հետ։ Համերգին կմասնակցի նաև հայազգի սոպրանո Ռոզի-Անուշ Սվազլյանը։

Բացի այդ, այսօր Դոմինգոյի հետ նույն բեմում հանդես կգա նաև հայ հաշմանդամների «Փարոս» երգչախումբը։