Նիկոլայ Բասկովը՝ տարվա երգիչ
Ռուսաստանի ոսկե ձայն Նիկոլայ Բասկովը «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է պատվավոր՝ «Տարվա երգիչ» մրցանակին։ Այս մասին հայտնում է kp.ru–ն։ Արձանիկը Բասկովին անձամբ հանձնել է Իոսիֆ Կոբզոնը։
Կոլյան ծնկի գալով մի ոտքի վրա՝ դահլիճին խնդրել է դիմավորել ուսուցչին հոտնկայս։ Տենորը պատմել է, որ իր կյանքում առաջին հոնորարը իրեն հենց Կոբզոնն է վճարել՝ 200 դոլար։ Նա նաև պատմել է, որ այդ գումարը մինչ օրս չի ծախսել և պահում է որպես մասունք։
Золотой граммофон-ում Կոլյան բոլորին զարմացրել է իր հանդերձանքնով. նա և Օքսանա Ֆեոդորովան ներկայացել են հռոմեական հագուստով։ Բացի այդ, նրանք բեմ են դուրս եկել ոսկե կառքով։
Ելույթից հետո, սակայն, Բասկովը բողոքել է կայսեր դժվարին ճակատագրից. երգիչը ուղիղ մեկ ժամ քուղակապել է իր հռոմեական սանդալները։










