Ջեքսոնի ձեռնոցը վաճառվել է 330 հազար դոլարով

12:06 • 06.12.10

Մայքլ Ջեքսոնի ձեռնոցը աճուրդում վաճառվել է 330 հազար դոլարով։ Կալիֆոռնիայի Բևերլի Հիլզում՝ Julien's Auctions աճուրդի տանը, վաճառքը մեծ հաջողությամբ է ընթացել, հայտնում է MIGnews.com–ը։

Փոփ արքայի խորհրդանիշներից մեկը համարվող ձեռնոցից բացի, վաճառվել է նաև Ջեքսոնի ինքնագրով պիջակը (96 հազար դոլար) և գլխարկը (72 հազար դոլար)։

Մայքլ Ջեքսոնի անձնական իրերից բացի աճուրդում ցուցադրվել է նաև Մերիլին Մոնրոյի դեղերի սրվակը, որը վաճառվել է 19 հազար դոլարով։