Դեպարդյեն «Կարմեն»-ից հատվածներ կկարդա Ադրբեջանում

21:22 • 06.12.10

Դեկտեմբերի 13–ին Ադրբեջանի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում «Կարմեն» օպերային ներկայացումից առաջ ելույթ կունենա հայտնի ֆրանցիացի դերասան Ժերար Դեպարդյեն՝ հատվածներ կարդալով Պրոսպեր Մորիմեի «Կարմեն» նովելից։

«Կարմեն» ներկայացումը Ադրբեջանում կցուցադրվի Ռոստրոպովիչի 4–րդ միջազգային փառատոնի շրջանակներում։