Մայքլ Դուգլասի վիճակն ավելի է վատացել. քաղցկեղը չի նահանջում
Ամերիկյան Globe ամսագրի տվյալներով, 66-ամյա հոլիվուդյան դերասան Մայքլ Դուգլասը, որը պայքարում է կոկորդի քաղցկեղի դեմ, վերջերս իր կնոջ՝ դերասանուհի Քեթրին Զետա–Ջոնսի և երկու երեխաների հետ այցելել է Ֆլորիդայի Disney World։ Մայքլի կարծիքով, իրեն ապրելու քիչ ժամանակ է մնացել։
Վերջերս դերասանն ավարտել է քիմիաբուժության կուրսը, սակայն հիվանդությունը չի նահանջում։ Դերասանն այժմ չի կարողանում սնունդ կուլ տալ, չափազանց նիհարել է և 67 կիլոգրամ է կշռում։
Բժիշկներն առաջարկում են հատուկ զոնդ տեղադրել և դրա միջոցով սնունդ ներարկել օրգանիզմ, սակայն դերասանը կտրականապես դեմ է։
Հիշեցնենք, որ բժիշկները Դուգլասի մոտ կոկորդի քաղցկեղ ախտորոշել էին այս տարվա օգոստոսին։
Այդ սարսափելի նորությունից հետո Քեթրին Զետա–Ջոնսը խզել է իր բոլոր պայամանագրերը և հրաժարվել է շրջագայություններից՝ ամուսնու կողքին լինելու համար։










