Լոնդոնում գողացել են Ստրադիվարիուսի ջութակը
Լոնդոնի սննդի կետերից մեկում 32–ամյա կորեացի հանրահայտ ջութակահարուհի Մին Չին Կիմը ճաշի համար վճարել է Ստրադիվարիուսի ջութակով։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ–ները։
Նա մի քանի վայրկյանով գործիքն իր պատյանով թողել է առանց ուշադրության, և դա գողերն օգտվել են առիթից։ Բացի 1696 թվականին պատրաստված ջութակից, պատյանում եղել է նաև երկու աղեղ, որոնց ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 105 հազար ԱՄՆ դոլար։
Ոստիկանները նշում են, որ այդ 1,2 մլն ֆունտ արժողությամբ գործիքը շատ դժվար կլինի վաճառել, քանի որ այն շատ հայտնի և հազվագյուտ ջութակ է։










