Երևանում տեղի կունենա բրազիլական երաժշտության համերգ
Դեկտեմբերի 10–ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա բրազիլացի դաշնակահար Մարիա Ժոզե Կարրասկեիրայի և Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համատեղ համերգը։
Համերգի ընթացքում կհնչի բրազիլացի կոմպոզիտոր, դաշնակահար Էդմունդո Վիլլանի–Կորտեսի մեկ ստեղծագործություն։ «Այսօր նա հայտնի և գնահատված բրազիլացի կոմպոզիտորներից մեկն է։ Վիլլանի–Կորտեսը ստեղծագործելու իր ուրույն և թեթև ոճը ունի, որը պարունակում է բրազիլական երաժշտության արմատներ»,– ասաց նա։
Միաժամանակ դաշնակահարուհին նշեց, որ համերգի համար ընտրված Վիլլանի–Կորտեսի ստեղծագործությունը շատ աշխույժ է. դա սամբայի և շորոյի սինթեզ է։
«Այցելելով մեկ ուրիշ երկիր, ես փորձում եմ ներկայացնել հանդիսատեսին բրազիլական երաժշտությունը։ Սակայն, բացի այդ, ես նվագում են նաև դասականների գործեր»,– հավելեց Կարրասկեիրան։
Այսպես, համերգի ժամանակ կհնչեն նաև Շուբերտի, Վագների ստեղծագործությունները։
Հավելենք, որ համերգի դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը, կազմակերպիչներն են Հայաստանում Բրազիլիայի դեսպանատունը և ՀՀ մշակույթի նախարարությունը։










