Բրազիլական և հայկական երաժշտությունները նման են Բախի երաժշտությանը

17:49 • 08.12.10

Բրազիլական և հայկական դասական երաժշտությունը մեծ տեղ է հատկացվում արմատներին։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց բրազիլացի դաշնակահար Մարիա Ժոզե Կարրասկեիրան։ «Դա արտահայտվում է երաժշտության ռիթմի միջոցով»,– նկատեց նա։

Դաշնակահարը կարծիք հայտնեց, որ բրազիլական և հայկական երաժտությունը նման է Բախի ստեղծած երաժշտությանը։

«Դա նույն է, եթե նայում ես արևին և մտածում, որ ինչ–որ լավ բան կլինի»,– հավելեց նա։

Կարրասկեիրան նշեց, որ հայերը և բրազիլացիները շատ են սիրում երգել, բացի այդ, երկու ժողովուրդների մեջ նա «ներքին երջանկություն» է տեսնում։