Սկանդալ Ճապոնիայում. Սպիտակաձյունիկը «սեռական հարաբերությունների» մեջ էր մտել յոթ թզուկների հետ

13:09 • 08.12.10

Ճապոնիայի բոլոր գրախանութներից հավաքվել են ամիսներ առաջ ճապոներեն տպագրված Գրիմ եղբայրների «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» հեքիաթը։ Պատճառը մանուկների համար նախատեսված գրքում տեղ գտած այն տեսարանն էր, երբ Սպիտակաձյունիկը սեռական հարաբերությունների մեջ է մտնում յոթ թզուկների հետ։

Ճապոնական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հեքիաթը հրատարակած Beijing Mediatime հրատարակչատան ներկայացուցիչները սկանդալային սխալի առնչությամբ հայտարարել են, թե գրքի թարգմանության ժամանակ իրենք չեն կարողացել գտնել գերմաներեն բնօրինակը և համեմատել թարգմանության հետ։ Իսկ հեքիաթի հրատարակության համար օգտագործել են ճապոներեն տարբերակը։

«Ընթերցողները զանգահարում էին մեզ և ասում, որ այդ հեքիաթը երեխաների համար նորմալ չէ, ինչի պատառով բոլոր գրախանութներից հավաքեցինք գրքերը»,– ասել է հրատարակչատան ներկայացուցիչ Լի Յոնգը։

Իսկ հրատարակչատան մեկ այլ ներկայացուցիչ Zhejiang Morning Express պարբերականին տված հարցազրույցում սկանդալի առնչությամբ ասել է. «Ճապոներեն չենք կարողանում կարդալ։ Այդ պատճառով համեմատություն չենք արել։ Սակայն վստահում էինք թարգմանչին, որը համալսարանի ուսանող էր»։