Ֆիլիպ Կիրկորովին «կտրում» են ամանորյա ծրագրերից
Հեռուստաալիքները բոյկոտ են հայտարարել Ֆիլիպ Կիրկորովին՝ նրան «կտրելով» արդեն իսկ նկարահանված ամանորյա ծրագրերից, իսկ ամսագրերի շապիկներից հանվում են նրա նկարները։ Այս մասին Life Showbiz –ին հայտնել է երգչի ընկերը, որը խնդրել է հրատարակությանը չհրապարկել իր անունը։
«Ես խոսել եմ մի քանի հրատարակությունների խմբագրերի հետ, նրանք ասել են, որ այժմ շտապ վերաիջատում են համարները (կրկին կապում են էջերը), քանի որ շապիկից հանում են Ֆիլիպին»,– հայտնել է աղբյուրը։
Իսկ հեռուստառեժիսորները ստիպված են վերափոխել արդեն իսկ մոնտաժված տոնական հաղորդումները։ Նախատեսվում էր Վալերի Մելադձե, Ֆիլիպ Կիրոկորով և Դիմա Բիլան եռյակի երգի ձայնագրությունը. ԶԼՄ–ների փոխանցմամբ, Ֆիլիպին փոխարինելու է Նիկոլայ Բասկովը։
Հիշեցնենք, որ ռեժիսոր Մարինա Յաբլոկովա և Կիրկորով «հակամարտությունը» ծագել է դեկտեմբերի 6–ին Կեմլի պալատում, որտեղ Золотой граммофон-ում ելույթ ունենալուց առաջ երգիչը կատարում էր իր համարի փորձը: Կիրկորովին դուր չի եկել, որ իր աչքերը կուրացրել է լուսարձակը և նա կոպիտ ձևով է արտահայտել իր դժգոհությունը Յաբլոկովային, որը պատասխանատու էր տեխնիկական ապահովման համար:
Յաբլոկովան հանգիստ խնդրել է Կիրկորովին սպասել, մինչև լույսը կհեռացվի, ինչին ի պատասխան Կիրկորովը բարկացել է` բարձրախոսով անվայել վիրրավորելով: Այդ ժամանակ Մարինան վրդովվել է և խնդրել Ֆիլիպին դադարել իրեն վիրավորել: Ֆիլիպը կատաղել է և «Ես քեզ կսպանեմ» գոռալով վազել է նրա կողմը և ձեռքով հարվածել նրա դեմքին։ Հարվածից կինն ընկել է, ինչից հետո Կիրկորովը սկսել է հարվածել նրան ոտքերով, մինչև նրան խանգարել են կատարվածի ականատեսները:
Մարինան ոստիկանություն է դիմել՝ պահանջելով քրեական գործ հարուցել Ֆիլիպ Կիրկորովի նկատմամբ։
Սկզբում Կիրկորովը ժխտել է բոլոր մեղադրանքները՝ հայտարարելով թե տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը։ Սակայն ավելի ուշ հայտարարել է, որ ինքը «լուրջ հիվանդ է» և ներողություն է խնդրել Մարինայից. «Տարին մեկ անգամ ինձ մոտ լուրջ նոպաներ են սկսվում, որի հետևանքով ես ոչինչ չեմ հիշում և չեմ հասկանում, թե ինչ եմ անում։ Ես ինքս սարսափած եմ դրանից։ Ես հիմա եմ հասկանում, որ պետք է լուրջ բուժվեմ»,– հայտարարելէ Կիրկորովը։










