Կնշվի կոմպոզիտոր Ռոբերտ Պետրոսյանի 80–ամյակը

10:14 • 09.12.10

Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Արամ Խաչատրյան» համերգասրանում տեղի կունենա ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, ԽՍՀՄ և հանրապետական մրցույթների մրցանակակիր, Հայաստանի երգչախմբային ընկերության պատվավոր անդամ Ռոբերտ Պետրոսյանին նվիրված հոբելյանական երեկո:

Երեկոյին կմասնակցեն Շեփորահարների անսամբլը (ղեկավար` Ջոն Սարգսյան), «Արեգա» կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար` Գայանե Բաղդասարյան), Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի ջութակահարների անսամբլը, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր` Տիգրան Հեքեքյան), Հայաստանի հանրային ռադիոյի «Արևիկ» մանկական անսամբլը (գեղարվեստական ղեկավար` Արմեն Գևորգյան), Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության Էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ` Երվանդ Երզնկյան)։