Էլթոն Ջոնը ժամանում է Մոսկվա

22:06 • 10.12.10

Այս կիրակի Մոսկվայի Crocus City Hall բեմում բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը  հանդես կգա նոր շոուով։ Այս մասին «Ռիա նովոստիին» հայտնել է համերգի կազմակերպիչ Мельница համերգային գործակալության ներկայացուցիչ Ելենա Մասլովան։

«Էլթոն Ջոնը ժամանում է նոր ծրագրով, որի ժամանակ դուետով հանդես կգա հարտածայի գործիքների հայտնի երաժիշտ Կուպերի հետ։ Նրանք կներկայացնեն Ջոնի հին ու նոր երգերը՝ շեշտը սակայն հարվածային գործիքների վրա դնելով»,– հայտարարել է Մասլովան։ Նա նաև հայտնել է, որ համերգը կտևի 2,5 ժամ։

Գործակալության զրուցակիցը նշել է նաև, որ «Ռուսաատանում Էլթոն Ջոնին անհավատալիորեն սիրում են և այս անգամ, ինչպես միշտ, անշլագ է»։

Նշենք, որ Էլթոն Ջոնը Ռուսաստանում հաճախակի է լինում. առաջին անգամ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում Էլթոն Ջոնը հանդես է եկել 1979 թ, իսկ վերջին անգամ նա Ռուսաստանի մայրաքաղաքում եղել է անցած գարնանը՝ իր Red Piano շոուով։