Թարիվերդիևի հուշ–երեկոն Կրեմլում. համերգին մասնակցել են Եվա Ռիվասն ու Ալեքսանդր Ռիբակը

10:56 • 10.12.10

Երեկ երեկոյան Կրեմլի դահլիճում տեղի է ունեցել հուշ–երեկո՝ նվիրված Միքայել Թարիվերդիևի 80-ամյակին։ Այս մասին տեղեկացնում է vesti.ru–ն։

«Կարոտախտ ներկայի հանդեպ» խորագրով համերգին մասնակցել են երաժիշտներ աշխարհի տարբեր ծայրերից. Իսրայելից ժանակել է Եվա Ռիվասը, Նորվեգիայից՝ Ալեքսանդր Ռիբակը։

Դուդուկահար Գևորգ Դաբաղյանը, նայելով Թարիվերդիևի դիմանակարին, նշել է, որ կոմպոզիտորը իսկական հայի հայացք ու սիրտ ունի։

Դաբաղյանը մինչև այս համերգը երբեք չի նվագել Թարիվերդիևի երաժշտությունը։ Համերգին նա կատարել է կոմպոզիտորի «Նոկտյուրնը»։

Ուշագրավ է եղել ճապոնացի երաժիշտների ելույթը ազգային գործիքներով։ Ճապոնացի երաժիշտները ձայնագրել են Թարիվերդիևի գործերի մի ամբողջ ձայնասկավառակ։

Մյուս տարի ամռանը Թարիվերդիևը կդառնար 80 տարեկան։ Սակայն կոմպոզիտորի հոբելյանը սկսել են նշել արդեն այս տարի։