Ես դատարկ ձեռքով չեմ վերադարձել Հայաստան. Էմմին՝ իր ծրագրերի մասին

17:01 • 11.12.10

«Վերջերս եմ վերադարձել, և վերադարձել եմ մեծ բազայով, ձեռքերս դատարկ չեմ վերադարձել հայրենիք»,– այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Էմմին՝ խոսելով իր ստեղծագործական ծրագրերի մասին։

Երգչուհին մոտ մեկ տարի ստեղծագործում էր արտասահմանում։

Այսպիսով, 2011թ. հունվարի 30 և 31-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա Էմմիի մենահամերգը։

Համերգին կմասնակցեն ԱՄՆ–ից ժամանած երաժիշտներ, կլինի կենդանի հնչողություն։

Երգչուհին նշեց, որ այս ժամանակահատվածում նա ձայնագրել է նաև նոր ձայնասկավառակ։

«Էլի շատ–շատ լավ բաներ եմ հետս բերել, այդ թվում նոր տեսահոլովակ, որը հաշված օրերի ընթացքում արդեն եթերում կլինի»,– ասաց նա։

Լրագրողները նկատեցին, որ կտրուկ փոխվել է նաև Էմմիի տեսքը։ «Սա երևի նոր վերադարձ կարելի է անվանել։ Երկար բացակայելուց հետո ես ուզում էի լավ վերադառնալ, ամեն ինչ փոփոխված»,– ասաց երգչուհին։