Մանկական «Եվրատեսիլի» անցկացումը Հայաստանում կապված է ֆինանսական հարցերի հետ
Մանկական «Եվրատեսիլ 2011»–ի անցկացումը Հայաստանում կապված է որոշ ֆինանսական հարցերի հետ։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը։
Ըստ նրա՝ ի տարբերություն «Եվրատեսիլի»՝ մանկական երգի մրցույթում պարտադիր չէ, որ հաջորդ մրցույթն անցկացվի հաղթող երկրում։
«Երկրները ցանկություն են հայտնում անցկացնել մանկական մրցույթն իրենց մոտ։ Պարտադիր չէ, որ մրցույթը լինի Հայաստանում, մենք կարող ենք հայտ ներկայացնել»,– պարզաբանեց նա՝ նշելով, որ մինչև այժմ Հայաստանը հայտ չի ներկայացնել։
«Չգիտեմ՝ կներկայացնենք, թե ոչ, մենք դեռ կտեսնենք՝ արդյո՞ք մեր ուժերը բավարարում են, թե ոչ։ Բայց այնպես չէ, որ 100 տոկոսով փակել ենք այս հարցը», – ասաց նա։
Նշենք, որ մրցույթը Հայաստանում անցկացնելու համար մենք կարող ենք հայտ ներկայացնել մինչև դեկտեմբերի վերջ։
Հիշեցնենք, որ այս տարի մանկական «Եվրատեսիլում» հաղթեց Հայաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Արզումանյանը։










