Հոլիվուդում WikiLeaks–ի հիմնադրի մասին ֆիլմ կնկարահանեն
Հոլիվուդի ռեժիսոր Մայքլ Մուրը, որը հայտնի է սոցիալ–քաղաքական թեմաներով իր վավերագրական ֆիլմերով, պատրաստվում է ֆիլմ նկարահանել WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին։ Այս մասին հայտնի է դարձել ամերիկյան կինոարդյունաբերության The Wrap կայքից։
Twitter-ի իր միկրոբլոգում Մուրը, որը հայտնի է նաև ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի հանրապետական ադմինիստրացիայի նկատմամբ իր անբարյացակամ վերաբերմունքով, դրական է վերաբերվում Ասանժին։
Նշենք, որ այդ ռեժիսորն իր «Ֆարենգեյթ 9/11» ֆիլմի համար արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղի»։
Ի դեպ, Հոլիվուդում կան ևս 3 լուրջ ֆիլմերի նախագծեր WikiLeaks–ի հիմնադիր Ջուլիան Ասանժի մասին, հայտնում է The Wrap–ը։










